Քաղաքականություն

Ի՞նչ միջոցներով ԵՄ-ն կֆինանսավորի Ուկրաինային

Ani S.
Ի՞նչ միջոցներով ԵՄ-ն կֆինանսավորի Ուկրաինային

Եվրամիությունը Ուկրաինային կհատկացնի 80 միլիոն եվրո՝ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։ Այդ մասին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը նաև ավարտել է Ռուսաստանի դեմ սահմանափակումների 20-րդ փաթեթի նախապատրաստումը։ Կալլասը նշել է, որ պատերազմի դադարեցման համար անհրաժեշտ է ոչ թե թուլացնել, այլ խստացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոր միջոցառումները, մասնավորապես, ուղղված կլինեն նաև Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» դեմ։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է միջազգային աջակցություն հավաքագրել Ուկրաինային առաջիկա ձմռանը նախապատրաստելու համար։ Խոսքը, ըստ նրա, գեներատորների և անհրաժեշտ այլ սարքավորումների մատակարարման մասին է, որոնք պետք են էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների կայուն աշխատանքն ապահովելու համար։

Կալլասը նաև կարևորել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հետագա ուժեղացումը։ Նրա գնահատմամբ՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակում է մնալ եվրոպական աջակցության առաջնահերթ ուղղություններից մեկը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250