Այլ

09:00 Լուրերը մեկ տողով. Օդի ջերմաստիճանի աճ, ներքաղաքական զարգացումներ և լարվածություն Իրանի շուրջ

Julya
09:00 Լուրերը մեկ տողով. Օդի ջերմաստիճանի աճ, ներքաղաքական զարգացումներ և լարվածություն Իրանի շուրջ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 •  Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ կդիտվեն տարբեր շրջաններում՝ ձյան և անձրևի տեսքով։  

 • Կառավարությունը փոխհատուցում է սերտիֆիկացման ծախսերի 50%-ը՝ սահմանված առավելագույն շեմերով։ 

•  Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից դպրոցականի կալանքի որոշումը կհրապարակվի այսօր, պաշտպանները վիճարկում են մեղադրանքը։

• Կատարվել են կադրային փոփոխություններ՝ նշանակումներ ԱԱԾ-ում և ազատումներ Ազգային ժողովի աշխատակազմում։ 

• ԱՄՆ-ը վերանայում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Իրանի հետ պատերազմից հետո։ 

• Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կվերաբացվի ռազմական գործողություններից հետո և Իրանը միջուկային զենք չի ունենա։ 

•  Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ավարտել հակամարտությունը՝ պահանջելով դադարեցնել ագրեսիան։ 

• Իրանում նոր հարվածներ են հասցվել արդյունաբերական օբյեկտներին, պաշտոնական տվյալներ դեռ չկան։ 

• ԱՄՆ-ը չեղարկել է ռուսական երեք նավերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ 

• Բաղդադում առևանգվել է ամերիկացի լրագրող, մեկ կասկածյալ արդեն ձերբակալվել է։ 

• Հայաստանում արձանագրվել է կովկասյան ազնվացեղ եղջերուների թվի աճ և վերարտադրություն բնության մեջ։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250