Քաղաքականություն
Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, պարզապես գոյություն չունի. Վանեցյան
WRed
ԱԱԾ նախկին տնօրեն, Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպերին:
Հիշեցնենք, որ երեկ Գավառում կրակոցներ էին հնչել, սպանվել էր 2 քաղաքացի, ինչից հետո մի խումբ քաղաքացիներ, ցանկանալով վրեժխնդիր լինել, չնայած ոստիկանների ներկայությանը, ներխուժել էին Գավառի հիվանդանոց, փորձելով սպանել այնտեղ տեղափոխված վիրավորների:
«Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»,-գրել է Արթուր Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Զելենսկին առաջարկ է արել. Ուկրաինան կներգրավվի այդ գործընթացում
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը՝ Զելենսկուն առևանգելու մասին
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
1.0