Քաղաքականություն

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ani S.
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Նույն աղբյուրի համաձայն՝ երկու երկրների ղեկավարները խոսել են Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության, ընթացիկ ռազմական գործողությունների հետևանքների մասին և նշել, որ դրանց շարունակումը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա։ Ըստ հաղորդագրության՝ առանձնապես շեշտադրվել են էներգետիկայի, առևտրի և լոգիստիկայի ոլորտներում առաջացող խնդիրները։ Կողմերը հանդես են եկել հնարավորինս շուտ հրադադարի հաստատման և փոխզիջումային լուծումների որոնման օգտին, որոնք հաշվի կառնեն տարածաշրջանի պետությունների շահերը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ուկրաինայի շուրջ իրավիճակին։ Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամության համար։ Միաժամանակ ռուսական կողմը նշել է, թե Ուկրաինան փորձեր է անում հարվածել Ռուսաստանի և Թուրքիայի միջև գազատրանսպորտային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Սև ծովում առևտրային նավերին։

Զրույցի ավարտին, Կրեմլի հաղորդմամբ, երկու նախագահները կարևորել են Սևծովյան ավազանում համատեղ քայլերի անհրաժեշտությունը՝ անվտանգության համալիր ապահովման նպատակով։ Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չեն ներկայացվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250