Թրամփի ուլտիմատումը և Փեզեշքիանի պատասխանը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հետաքրքրվել է՝ արդյոք իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ հանրապետությունը «քարի դար» վերադարձնելու վերաբերյալ, կարելի՞ է համարել «մասշտաբային ռազմական հանցագործություն»։
«Այս հարցը ես տվեցի իմ ֆինն գործընկերոջը, ով իրավաբան է։ Պատմությունը լի է օրինակներով նրանց, ովքեր բարձր գին են վճարել հանցագործների առջև լռություն պահպանելու համար»,- X սոցիալական ցանցում գրել է պարոն Փեզեշքիանը։
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Իրանին հասցվելիք «չափազանց հզոր հարվածի» մասին, որը երկիրը կվերադարձնի քարի դար։ Նրա խոսքով՝ «դա հենց այնտեղ է, որտեղ նրանց տեղն է»։ Ամերիկայի նախագահը խոստացել է նույն ժամկետում ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը։