Պատահարներ

Հայերին հանել են Մոսկվայի «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից, որի սեփականատերը ադրբեջանցի է․քաղաքագետ

WRed 511 դիտում
Հայերին հանել են Մոսկվայի «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից, որի սեփականատերը ադրբեջանցի է․քաղաքագետ

Միջազգային խնդիրները Մոկսվայում հայերի և ադրբեջանցիների միջև նոր թափ են առնում։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը և հրավիրել լրագրողների ուշադրությունը։

 

««Ֆուդ Սիթի» ԱԿ-ի հետ «Ֆուդ Սիթի Լոգիստիկ» ընկերությունը, որի սեփականատերը մեր հայրենակինցն է, խզել է 40 մլն․ ԱՄՆ դոլարի արժողությամբ պայմանագիրը, մոտակա օրերս ամբողջ հրեական համայնքը փորձում էր կարգավորել այս հարցը, բայց պայմանագիրը խզվեց։

Այսօր արդեն մեր հայրենակիցներին հանել են «Տվոյ Դոմ» ԱԿ-ից, որի սեփականատերը նույնպես ադրբեջանցի է»,- գրել է նա։

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին՝ հուլիսի 16-ի գիշերը Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հանել էին հայկական ապրանքներով բեռնված մեքենաները, որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: 

 

Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը: 

 

РИА Новости-ի փոխանցմամբ՝ շուկան պատկանում է «Կիևսկայա պլոշչադ» ընկերությանը, որը ղեկավարում է Մոսկվայում խոշորագույն կոմերցիոն անշարժ գույքի գործակալություններից մեկի սեփականատերերի՝ Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի ակտիվները:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250