Պատահարներ

Լոռու մարզում բախվել են Toyota Land Cruiser-ն ու Volkswagen Crafter-ը. Toyota-ն կողաշրջվել է

WRed 1 րոպե 253 դիտում
Լոռու մարզում բախվել են Toyota Land Cruiser-ն ու Volkswagen Crafter-ը. Toyota-ն կողաշրջվել է

Լոռու մարզում այսօր՝հուլիսի 23-ին, Ժամը 16։00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

 Բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Վարդան Բաղդասարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Շախբազյանի վարած Volkswagen Crafter մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Land Cruiser-ը կողաշրջվել է, վթարի հետևանքով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Կոստան Բուդաղյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250