Պատահարներ

Mercedes-ը մխրճվել է ցորեն հնձող կոմբայնի մեջ

WRed 1 րոպե 267 դիտում
Mercedes-ը մխրճվել է ցորեն հնձող կոմբայնի մեջ

Օրեր առաջ մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու հետևանքով Mercedes-ը մխրճվել է ցորեն հնձող կոմբայնի մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարային իրավիճակ ստեղծող ավտոմեքենան նույնպես Mercedes է եղել։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250