Պատահարներ

Վանաձորում ոստիկանության 27-ամյա ծառայողը BMW-ով բախվել է ծառին

WRed
Վանաձորում ոստիկանության 27-ամյա ծառայողը BMW-ով բախվել է ծառին

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:35-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Ալեքսանդր Հարությունյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակում դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել մայթեզրի ծառին:

Վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորուհին տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մեր տեղեկություններով՝ վարորդ Ա. Հարությունյանը ծառայում է ոստիկանության Բազումի բաժնում՝ որպես օպերլիազոր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250