Քաղաքականություն
Գայանե Աբրահամյանը այցելել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլի նստածներին
WRed
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն այցելել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անող Գեղամ Մանուկյանին, Կիմ Բալայանին ու Գարիկ Ավետիսյանին:
Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ հացադուլի նստածներին այցելել է որպես ընկեր, որպես մտահոգ մարդ, ով կարծում է, որ քաղաքական պայքարի այս միջոցը սխալ է, ի հաշիվ առողջության է. «Հատկապես այս օրերին սխալ է: Բոլորս սարսափելի օրեր ենք ապրում, ու կարծում եմ, որ քաղաքական պայքարի այլ միջոց պետք է ընտրել»:
Հացադուլի պահանջների մասով Աբրահամյանը որևէ բան չի ասել՝ նշելով, որ հարցազրույց տալու մտադրություն չուներ, ուղղակի ընկերներին է այցելել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Իրական Սամոն ավելի արհեստական էր, քան արհեստականը. Տարոն Չախոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
5.0
Որքան մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին
1.0