Ռազմական

Իրանական կողմը մանրամասներ է հայտնել բանացություններից

Mariam Z.
Իրանական կողմը մանրամասներ է հայտնել բանացություններից

Վաշինգտոնի պահանջները որակվել են որպես չափազանցված և անընդունելի Իրանի համար։ Իրանական բանակցային պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները փորձում է դիվանագիտական ճանապարհով հասնել այնպիսի զիջումների, որոնք չի հաջողվել ստանալ ռազմական գործողությունների ընթացքում։ Այս մասին հայտնում է  Fars-ը:


Հիմնական տարաձայնությունները վերաբերում են Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությանը և վերահսկողությանը։ ԱՄՆ-ն առաջ է քաշում նավերի ապահովագրման և տանկերների ուղեկցման նոր սխեմաներ, ինչպես նաև տնտեսական ու ռազմական բնույթի այլ նախաձեռնություններ։ Այս առաջարկները դիտարկվում են որպես փորձ՝ վերականգնելու այն դիրքերը, որոնք Վաշինգտոնը չի կարողացել ամրապնդել նախորդող շաբաթների լարվածության և սպառնալիքների պայմաններում։


Բանակցությունների սեղանին են նաև այլ վիճահարույց թեմաներ։ Իրանական կողմը շեշտել է իր վճռականությունը՝ պաշտպանելու սեփական շահերը և թույլ չտալու զիջումներ այն հարցերում, որտեղ երկիրն ունի ռազմավարական առավելություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250