Տնտեսություն
Ամերիկյան նավթը «ամենաքաղցրն» է. Թրամփ
Ani S.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բազմաթիվ դատարկ նավթատարներ ներկայում շարժվում են դեպի Միացյալ Նահանգներ՝ տեղում նավթ և գազ բեռնելու նպատակով։
«Հսկայական թվով լիովին դատարկ նավթատարներ, որոնցից մի քանիսը աշխարհի ամենամեծերից են, այժմ ուղևորվում են Միացյալ Նահանգներ՝ աշխարհի լավագույն և «ամենաքաղցր» նավթով (և գազով) բեռնվելու համար։
Մենք ավելի շատ նավթ ունենք, քան հաջորդ երկու խոշորագույն նավթային տնտեսությունները միասին վերցրած, և այն ավելի բարձր որակի է։
Մենք սպասում ենք ձեզ։ Պատվերները արագ մշակվում են»,- գրելէ Թրամփը։