Քաղաքականություն

Բանակցությունները պաշտոնապես սկսվել են. Թրամփ

Ani S.
Բանակցությունները պաշտոնապես սկսվել են. Թրամփ

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Այս մասին հայտնել է NewsNation հեռուստաընկերության լրագրողը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։

Թրամփը նշել է, որ մոտ ժամանակում պարզ կդառնա՝ արդյոք Իրանը բանակցությունների ընթացքում անկեղծ դիրքորոշում է ցուցաբերում։ Նրա խոսքով՝ գնահատականը կտրվի կարճ ժամանակահատվածում։

Բանակցությունները տեղի են ունենում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի միջնորդությամբ։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ կազմում ընդգրկված են նաև հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և նախագահական ընտանիքի անդամ Ջարեդ Քուշները։

Իրանական կողմից մասնակցում են արտգործնախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250