Քաղաքականություն
Դեկտեմբերի 1-ին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ նախարարները կմասնակցեն տեսակոնֆերանսի
WRed
Դեեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
Տեսակոնֆերանսին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հանդիպման օրակարգում են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաև կազմակերպության գործունեության առանցքային ուղղությունները:
Կամփոփվեն կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության արդյունքները, որը հետագայում կանցնի Տաջիկստանի Հանրապետությանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի հետ ՀԱՊԿ փոխգործակցությանը ՝ շեշտը դնելով խաղաղապահության խնդիրների վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Իրական Սամոն ավելի արհեստական էր, քան արհեստականը. Տարոն Չախոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
5.0
Որքան մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին
1.0