Պատահարներ

Շենգավիթում բռնկված հրդեհից տուժած 3-ամյա տղան 18-ամյա աղջիկը հիվանդանոցից դուրս են գրվել

WRed
Շենգավիթում բռնկված հրդեհից տուժած 3-ամյա տղան  18-ամյա աղջիկը հիվանդանոցից դուրս են գրվել

Երեկ Երեւանի Ներքին Շենգավում բռնկված հրդեհի պատճառով տուժած եւ հիվանդանոց տեղափոխված բնակիչները բժշկական օգնությունը ստացել եւ դուրս են գրվել: Այս մասին Հայկական ժամանակին փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Տուժածներից մեկը 3-ամյա տղա է, մյուսը 18-ամյա աղջիկ։

Հիշեցնենք, որ ԱԻՆ փրկարարները երեկ հրդեհից տուժած  շենքից տարհանել էին 10 բնակչի։ Նրանք անգիտակից վիճակում հայտնաբերել էին շքամուտքում ընկած հայտնաբերել էին հարեւան բնակարանի բնակչուհուն՝ Հասմիկ Հ․-ին (ծնված 1957 թ․)։ Տուժածը հոսպիտալացվել էր «Շենգավիթ» ԲԿ-ում, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել։

Հրդեհը բռնկվել էր Ներքին Շենգավիթի Շահամիրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում։ Մանրամասները պարզվում են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250