Պատահարներ

Երևանի Հերացու թունելի սկզբնամասում բախվել են Honda-ն, Lada-ն ու Ford Transit-ը. կան զոհեր և վիրավորներ․ Shamshyan

WRed
Երևանի Հերացու թունելի սկզբնամասում բախվել են Honda-ն, Lada-ն ու Ford Transit-ը. կան զոհեր և վիրավորներ․ Shamshyan

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Հերացու փողոցից դեպի Խանջյան թունել տանող հատվածում բախվել են Lada, Honda և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 

[dafe745cb0e3dfd63b6295b80a700019.jpeg]

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով՝ մահացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ն վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը:

 

[0dfe976cafe0b9d9d08b37f88d4e88dc.jpeg]

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250