Պատահարներ
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդի մայրը մահացել է, ինքն ու որդին հիվանդանոցում են. Shamshyan
WRed
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:35-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծակքար գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 01 RV 001 համարանիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Opel-ի վարորդի մայրն էր, իսկ հիվանդանոց են տեղափոխվել վարորդն ու նրա անչափահաս որդին:
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
WRed
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
WRed
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
WRed
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
WRed