Քաղաքականություն
Սպառումը կրճատվել է մարդկանց տրամադրության անկման պատճառով. Էկոնոմիկայի նախարար
WRed
Սպառումը վերջին ամիսներին խիստ կրճատվել է, ինչի պատճառը հիմնականում մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամուտների պակասը։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, Հանրային Հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք տեսնում ենք վիճակագրական տվյալներից եւ շուկայից, որ մարդկանց եկամուտներն այնքան չեն ընկել, ինչքան սպառողունակ են, այսինքն մարդիկ ուղղակի փողը չեն ծախսում, հետեւաբար արտաքինից թվացող խնայողությունների սպառումը իրականում չկա, այսինքն մարդիկ փող ունեն»,- ասաց նա։
Անդրադարռնալով գնաճին՝ նախարարը նշեց, որ այն նոյեմբերին թույլատրելի սահմանաչափից քիչ է եղել, ապրանքների գները աճել են թույլատրելի սահմանների մեջ՝ 2 տոկոս կամ ավելի քիչ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
WRed
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
WRed
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
WRed
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
WRed