15:00 Լուրերը մեկ տողով. Ինչ պայման է դրել Կրեմլը Զելենսկու առաջ և ո՞ւմ են արգելել մտնել Հորմուզի նեղուց
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•«Միասնության թևեր» նախաձեռնության հիմնադիրը շեշտել է, որ իրենք անկախ են և չեն հովանավորվում որևէ արտաքին աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից։
•Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում խոստացել է, որ զինծառայողների բնակարանային հերթացուցակի հարցը չորս տարում ամբողջությամբ կլուծվի։
•Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արգելել է ռազմանավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ սպառնալով կոշտ հակահարվածով։
•Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իսլամաբադում ընթացած երկարատև բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության և հաջորդ հանդիպման ժամկետի։
•Լևոն XIV-րդ պապը դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրանի դեմ՝ կոչ անելով հրաժարվել «ամենակարողության պատրանքից»։
•Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տարածքային վեճն ընդամենը մի քանի կիլոմետրի հարց է, սակայն խաղաղության համար անհրաժեշտ են Զելենսկու որոշումները։
•Վատ եղանակային պայմանների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։