Քաղաքականություն

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կոշտ հայտարարությունը

Ani S.
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կոշտ հայտարարությունը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է ուժի կիրառման մասին՝ նեղուցով օտարերկրյա ռազմական նավերի անցման փորձերի դեպքում։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ զգուշացնելով Հորմուզի նեղուցով ռազմական նավերի տեղաշարժի հնարավոր հետևանքների մասին։ Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է վճռական և կոշտ հակազդեցություն ցուցաբերել ցանկացած փորձի, որը կխաթարի տարածաշրջանային անվտանգության սահմանված կանոնները։

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ ԻՀՊԿ ստորաբաժանումները ներկայում իրականացնում են նեղուցի նկատմամբ լիակատար և «ինտելեկտուալ վերահսկողություն»։ Իրանական կողմը շեշտում է, որ այս ռազմավարական ջրային ուղին բաց է մնում բացառապես ոչ ռազմական նշանակության նավերի համար, որոնց անցումը կարգավորվում է հատուկ սահմանված ընթացակարգերով։

Ռազմածովային ուժերի հրամանատարությունը նշել է, որ որոշումը բխում է տարածաշրջանային կայունության պահպանման առաջնահերթությունից։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նեղուցով անցնելու թույլտվություն այսուհետ կստանան միայն քաղաքացիական և առևտրային նավերը, իսկ ռազմական ներկայության ցանկացած դրսևորում կդիտարկվի որպես սպառնալիք, որին կտրվի համապատասխան արձագանք։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250