Հասարակություն

Ցիկադա՝ Covid-19-ի նոր տարբերակ. մտահոգվելու պատճառ կա՞

Ani S.
Ցիկադա՝ Covid-19-ի նոր տարբերակ. մտահոգվելու պատճառ կա՞

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հատուկ հսկողության տակ է վերցրել կորոնավիրուսի BA.3.2 նոր տարբերակը, որն առավել հայտնի է «Cicada» անվամբ։ Այս պահի դրությամբ վիրուսի նշված տեսակը պաշտոնապես հաստատվել է 23 պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Հոնկոնգում և Մոզամբիկում։ Մասնագետներն այն դասակարգել են որպես «հսկողության տակ գտնվող» տարբերակ, ինչը ենթադրում է մանրակրկիտ ուսումնասիրություն՝ հանրային առողջության համար հնարավոր ռիսկերը գնահատելու նպատակով։

Գիտնականների դիտարկմամբ՝ նոր շտամն ունի բազմաթիվ մուտացիաներ, սակայն ներկայումս չկան հաստատված տվյալներ այն մասին, որ այն ավելի վտանգավոր է, քան նախկինում հայտնի տեսակները։ Այնուամենայնիվ, փորձագետները նկատում են մի առանձնահատկություն. երեխաներն այս շտամով վարակվում են ավելի հաճախ, քան մեծահասակները։

«Cicada» անվանումը պայմանավորված է վիրուսի վարքագծով. հայտնաբերումից հետո այն որոշ ժամանակ մնացել է «քնած» վիճակում՝ նմանվելով համանուն միջատին, որը երկար ժամանակ կարող է անցկացնել հողի տակ։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալներով՝ նոր տարբերակն արդեն արձանագրվել է երկրի 25 նահանգներում։ Վարակը հայտնաբերվել է ինչպես կլինիկական նմուշների և ճամփորդների հետազոտության արդյունքում, այնպես էլ կոյուղաջրերի մոնիթորինգի ժամանակ։


Չնայած լայն աշխարհագրությանը, մասնագետները հորդորում են պահպանել զգոնություն, բայց խուսափել խուճապից, քանի որ վիրուսի ազդեցության լիարժեք պատկերը դեռևս գտնվում է գիտական հետազոտությունների փուլում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250