Այլ

ԶԼՄ-ները հայտնել են, թե ինչով է զբաղվում Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո

Unknown 330 դիտում
ԶԼՄ-ները հայտնել են, թե ինչով է զբաղվում Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման ավարտից հետո առաջին անգամ հանգստյան օրերին մեկնել է գոլֆ խաղալու:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նախկին նախագահը հունվարի 23-ն անցկացրել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի իր խաղադաշտում: Թրամփին նկարահանել են, երբ վերջինս հարված էր կատարում:

Ավեի ուշ հանրապետական գործիչը վերադարձել է Մար ա Լագո առողջարանային քաղաք, որտեղ գտնվում է իր կալվածքը: Նրան այնտեղ դրոշներով և պաստառներով դիմավորել են աջակիցները:

Ինչպես աղբյուրը նշում է, Սպիտակ տնից հեռանալու առաջին օրը Թրամփը դարձյալ անցկացրել է գոլֆի դաշտում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատում Թրամփի դեմ իմթիչմենթի հարցը կքննարկվի փետրվարի 8-ին:  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250