Այլ

Իրանը նոր հրթիռակրի արձակում է իրականացրել

Unknown 244 դիտում
Իրանը նոր հրթիռակրի արձակում է իրականացրել

Իրանը նոր հրթիռակրի արձակում է իրականացրել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Իրանական գերատեսչության տվյալներով՝ հրթիռը, որ նախատեսված է արբանյակներ ուղածիր հասցնելու համար, ստացել է «Զուլջանահ» անվանումը և բոլոր իրանական հրթիռների մեջ համալրված է ամենահզոր շարժիչով, որն աշխատում է պինդ վառելիքով:

«Այս հրթիռակիրն ունակ է 220 կգ կշռող արբանյակը բարձրացնել 500 կմ բարձրությամբ»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: Նախարարությունից նշում են, որ արձակումը փորձնական է եղել:

Իրանն առաջին անգամ է պինդ վառելիք օգտագործել հրթիռակիր արձակելու համար:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250