Այլ

Յուլիա Նավալնայային ազատ են արձակել՝ դատարան նեկայանալու պարտավորությամբ

Unknown 168 դիտում
Յուլիա Նավալնայային ազատ են արձակել՝ դատարան նեկայանալու պարտավորությամբ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, որին այսօր ավելի վաղ ձերբակալել էին Մոսկվայում ընթացող չարտոնագրված ցույցի ժամանակ, ազատ է արձակվել ոստիկանական բաժանմունքից:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Յուլիա Նավալնայայի փաստաբան Սվետլանա Դավիդովային, վերջինիս բաց են թողել դատարան ներկայանալու պարտավորվածությամբ: Նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել՝ «Հանրահավաքի, ցույցի, երթի անցկացման կամ կազմակերպման կարգի խախտման» մասին հոդվածով: Դատական նիստը կկայանա վաղը՝ տեղի ժամանակով 10:00-ին:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում և ՌԴ մի շարք այլ քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել՝ հաջակցություն կալանքի տակ գտնվող Նավալնիի: Վերջինիս ձերբակալել են հունվարի 17-ին «Շերեմետևո» օդանավակայանում՝ Բեռլինից ժամանելուն պես:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250