Այլ

ԱՄՆ-ում ձնամրրիկն առանց լույսի է թողել ավելի քան 3 մլն մարդու

Unknown 199 դիտում
ԱՄՆ-ում ձնամրրիկն առանց լույսի է թողել ավելի քան 3 մլն մարդու

Ձնամրրիկը, որն ԱՄՆ-ի հարավում և միջին արևմուտքում պատուհասել է 25 նահանգի, առանց էլեկտրականության է թողել ավելի քան 3 մլն բնակչի։ Այս մասին հայտնում է ԱՄՆ օդերևութաբանական ազգային ծառայությունը։

Նրանցից ավելի քան 2․8 մլն-ը բնակվում է Տեխասում, որտեղ տարերային աղետը վնասել է հոսանքալարերը։ Առանց լույսի են մնացել նաև Օրեգոն նահանգի մոտ 300 հազար բնակիչներ։ Էլեկտրականություն չունեն նաև Միսսիսիպի, Օկլահոմա, Միսսուրի, Արկանզաս նահանգների տասնյակ հազարավոր բնակիչներ։ Հարավային նահանգներում սառնամանիքներից պայթում են չջերմամեկուսացված ջրատարները։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է ավելի նվազել։

Փետրվարի 14-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտի խնդրանքով, նահանգի ողջ տարածքում դաշնային մակարդակով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250