Այլ

Ղրիմում պանթյուրքիստները կոչ են արել սպանել ռուսներին

Unknown 636 դիտում
Ղրիմում պանթյուրքիստները կոչ են արել սպանել ռուսներին

Ռուս լրագրող, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևն իր Telegram-ալիքում անդրադարձել է մի քանի օր առաջ համացանցում հայտնված՝ ռուսաստանցիներին սպանելու մասին պանթյուրքիստական քողարկված կոչով լուսանկարին: Ղրիմում փակցված թռուցիկների վրա գրված է՝ «Ռամիլը կարողացավ, և դու կարող ես»:
Լրագրողի խոսքով՝ ակնհայտ է, որ խոսքը Ռամիլ Շամսուդինովի մասին է, ով գնդակահարել էր իր ծառայակիցներին:
«Փափուկ ուժ՝ թուրաներեն. Նրանք աշխատում են երիտասարդների հետ։
 Եվ կարևոր չէ՝ ովքեր են՝ Կիևին ծառայող Ղրիմի թաթարնե՞ր, թե նեոօսմաններ. համառորեն, քայլ առ քայլ. կարևորն այն է, որ աշխատում են մեր երիտասարդների հետ, դեռևս՝ միայն մեր»,- գրել է Մեդվեդևը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250