Այլ

Սոչիում Սիրիայի հարցով եռակողմ ռուս-թուրք-իրանական հանդիպում է ընթանում

Unknown 226 դիտում
Սոչիում Սիրիայի հարցով եռակողմ ռուս-թուրք-իրանական հանդիպում է ընթանում

Սոչիում սկսվել է «Աստանայի գործընթացի» երաշխավորների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Միջազգային խորհրդատվությունները կտևեն 2 օր: Երաշխավոր երկրների պատվիրակություններից բացի, բանակցություններին կմասնակցեն միջազգային կազմակերպությունների, այդ թվում`ՄԱԿ-ի, Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդել է Սիրիայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը, օրակարգում ներառված կլինեն քաղաքական կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների վերադարձի, անհայտ կորածների որոնման և Սիրիայում տնտեսական իրավիճակի հարցեր:

«Աստանայի ձևաչափով» ՍԱՀ-ում իրավիճակի կարգավորման բանակցություններն անցկացվում են 2017 թվականից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250