Այլ

Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել

Unknown 186 դիտում
Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել

Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը երկրի Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին առաջադրել է որպես երկրի վարչապետի թեկնածու այն բանից հետո, ինչ Գեորգի Գախարիան հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Sputnik-Georgia-ն։

«Այսօր կայացել է կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի ժամանակ վարչապետի թեկնածուի մասին որոշում է ընդունվել։ Որպես կուսակցության նախագահ՝ իմ նախագահության հիման վրա քաղաքական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Իրակլի Ղարիբաշվիլիին առաջադրել վարչապետի թեկնածու»,- ասել է Կոբախիձեն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250