Այլ

Արքայազն Հարրիին անվերադարձ զրկել են բոլոր տիտղոսներից

Unknown 303 դիտում
Արքայազն Հարրիին անվերադարձ զրկել են բոլոր տիտղոսներից

Բուկինգեմյան պալատը պաշտոնապես հայտարարել է, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, չեն վերադառնա Բրիտանիայի թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունների կատարմանը: Այս մասին տեղեկացնում է «Московский комсомолец» պարբերականը` հղում տալով BBC-ին:

Ելիզաբեթ Երկրորդ թագուհին Հարիին և Մեգանին զրկել է մի շարք հաստատությունների և բարեգործական կազմակերպությունների հովանավորի կարգավիճակից: Արքայազն Հարրին կկորցնի իր մնացած ռազմական կոչումները, ինչպիսին է օրինակ Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևակի գեներալ կապիտանի կոչումը:

Պաշտոնական հայտարարությունում շեշտվում է, որ չնայած դրան՝ «դուքսն ու դքսուհին կմնան ընտանիքի սիրված անդամներ»:

Հարրիի և Մեգանի խոսնակը նշել է, որ նրանք հավատարիմ կմնան իրենց պարտականությանը և պատրաստ կլինեն շարունակել աջակցել այն կազմակերպություններին, որոնց հովանավոր են նշանակված:

Զույգը նախորդ տարվա ապրիլի 1-ից որոշում է կայացրել դադարեցնել Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամի պարտականությունները: Սա նրանց հնարավորություն է տվել տեղափոխվել Միացյալ Նահանգներ, ինչպես նաև աշխատել և զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250