Այլ

Կատալոնական տարբեր քաղաքներում իսպանացի ռեփերի ազատազրկման պատճառով ընթացող բողոքի ակցիաները անկարգությունների են վերածվել

Unknown 159 դիտում
Կատալոնական տարբեր քաղաքներում իսպանացի ռեփերի ազատազրկման պատճառով ընթացող բողոքի ակցիաները անկարգությունների են վերածվել

Իսպանական Կատալոնիայում ռեփեր Պաբլո Ասելայի ազատազրկումից հետո մեկնարկած բողոքի զանգվածային գործողությունները շարունակվում են, հաղորդում է ТАСС-ը:

Բարսելոնայում հավաքված ցուցարարները բարիկադներ են ստեղծել, ծառեր ու աղբարկղեր հրդեհել, քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Բողոքի ակցիաների մասնակիցները տարատեսակ առարկաներ են նետել «El Periodico» թերթի խմբագրության վրա:

Հաղորդվում է, որ այսօր տեղի ունեցած բախումների ընթացքում մեկ ոստիկան վիրավորվել է:

Բողոքի ակցիաները անկարգությունների են վերածվել կատալոնական այլ քաղաքներում, մասնավորապես՝ Սաբադելում և Տարրագոնում, իսկ Վալենսիայում իրավապահները հարկադրված են եղել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ:

 

Կատալոնիայի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են սկսվել ռեփեր Պաբլո Ասելայի՝ 9 ամիս ազատազրկման ենթարկվելու պատճառով, որը մեղադրվում է ահաբեկչության խրախուսման և թագը անարգելու համար:

Որոշ քաղաքներում բողոքի ակցիաները փողոց դուրս եկած քաղաքացիների  և ոստիկանների միջև բախումների է վերածվել. ցուցարարները բարիկադներ են ստեղծել, մոտոցիկլեր և աղբամաններ հրդեհել, տարբեր առարկաներ նետել ոստիկանների նկատմամբ: Ի պատասխան, ոստիկանները ռետինե փափշուտներ են կիրառել ցուցարարների նկատմամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250