Այլ

Իսկանդերի պատմությունը կարծես թե ունի նուրբ տողատակ. Հակոբ Բադալյան

Unknown 4,478 դիտում
Իսկանդերի պատմությունը կարծես թե ունի նուրբ տողատակ. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկանդերի պատմությունը կարծես թե ունի նուրբ տողատակ: Հարցին, թե ձե՞զ էր ուղղված երրորդ նախագահի քննադատությունը Իսկանդեր չկրակելու առումով, վարչապետ Փաշինյանը պատասխանում է՝ «նաեւ ինձ»: Եթե նաեւ, ապա է՞լ ում, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ, որ հրթիռը չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով: Սա իհարկե ունի քննության ու մասնագիտական գնահատականի կարիք, բայց քաղաքական տողատակը շատ հետաքրքիր է: Փաշինյանն ասում է, որ Սարգսյանը տալիս է հարց, որի պատասխանը գիտե: Սա նշանակու՞մ է, որ «նաեւ ինձը» միաժամանակ նշանակում է՝ «նաեւ մատակարար երկրին»: Այսինքն, արդյո՞ք կարող ենք ենթադրություն անել, որ Սարգսյան-Փաշինյան հեռակա, անուղղակի այսպես ասած բանավեճի կամ հարցուպատասխանի միջոցով ակնարկվեց, որ Հայաստանին մատակարարված Իսկանդերը իրականում ունեցել է խնդիրներ եւ մատակարարման իմաստը ընդամենը ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հանրության մոտ Ռուսաստանի մեղմ ասած սասանված հեղինակությունը վերականգնելն էր: Նկատենք, որ Իսկանդերը մատակարարվել է Հայաստան ապրիլյան քառօրյայից առաջ, բայց դրա առկայությունը հանրայնացվել է քառօրյայից հետո: Իհարկե մի առանձին պատմություն է մատակարարման մանրամասները, ըստ գործընթացին ժամանակին մասնակցած աղբյուրների: Մանրամասները թե տեղափոխման, թե նաեւ ընդհանրապես մատակարարման որոշման իմաստով: Ռուսաստանի վերնախավում ոչ բոլոր բեվեռների համար է այդ որոշումը եղել այսպես ասած ընդունելի: Եվ, մեկ այլ հետաքրքիր դրվագ: Մոտ երկու, թե երեք ամիս առաջ Սաթիկ Սեյրանյանի հետ խոսելով ռազմական գնումների պլանի մասին, ԳՇ նախկին պետ Արթուր Դավթյանը նշեց, որ սպառազինության գնման 2017-ին հաստատված պլանը չի փոխվել, ավելացնելով, որ ինքը մի հարցում էր ուզում փոփոխություն անել՝ Իսկանդերի հրթիռների հետ կապված, բայց դա հնարավոր չեղավ, որովհետեւ կախված չէր միայն հայկական կողմի ցանկությունից: Այսինքն, ռուսական կողմը չի ցանկացել փոխել: ԳՇ պետը հայտնեց, որ ավելի մանրամասներ ասել չի կարող, դրանք ենթակա չեն հրապարակման: Հետաքրքիր է, ի՞նչն էր ուզել փոխել ԳՇ պետ եղած ժամանակ գեներալ Դավթյանը, որին չի համաձայնել ռուսական կողմը»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250