Այլ

Նիագարայի ջրվեժը սառցակալել է

Unknown 354 դիտում
Նիագարայի ջրվեժը սառցակալել է

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող Նիագարայի ջրվեժը սառել է՝ վերածվելով ձմեռային տեսարժան վայրի։ Այս մասին փոխանցում է REUTERS-ը։

Սառած ջրվեժի լուսանկարներն արվել են Նյու Յորքում՝ -18 աստիճան ցրտի պայմաններում՝ ըստ Ցելսիուսի: Ջրային զանգվածի տեղում հսկայական սառցաբեկորներ են հայտնվել, իսկ օդը պատած մառախուղի ֆոնին տպավորիչ ծիածան է հայտնվել:

Նշվում է, որ վերջին անգամ ջրվեժի տարածքում այդքան շատ ձյուն և սառույց է եղել 2017 թվականի մարտին, երբ ձյան շերտի հաստությունը հասել էր 60 սմ-ի:

[0863d01ee9b41ca4419c6ad7d28a95c8.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250