Պատահարներ

Ոտքերն են ցրտահարվել. Ջերմուկում անհետացած զինվորներից մեկի մոտ դրական տեղաշարժ կա. News

Unknown
Ոտքերն են ցրտահարվել. Ջերմուկում անհետացած զինվորներից մեկի մոտ դրական տեղաշարժ կա. News

Ձնաբքի պայմաններում անհետացած զինծառայողներից մեկի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Տեղեկությունը News.am-ին հայտնել է զինվորական հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը։

Խոսքը պայմանագրային զինծառայող 37-ամյա Կարեն Շահնազարյանի մասին է։ Նրա վիճակը միջին ծանրության է։
«Ոտքերն են ցրտահարված՝ առաջին, երկրորդ աստիճանի, սակայն անդամահատման հարց չկա»,–ասել է Գևորգյանը։

Նրա խոսքով` զինծառայողը վերակենդանացման բաժանմունքում է, սակայն վաղը կտեղափոխեն հիվանդասենյակ։ Կարեն Շահնազարյանի գիտակցությունը տեղն է։

Նշենք, որ Ջերմուկի զորամասի մարտական մեկ հենակետից մյուսին անցնելու ճանապարհին ձնաբքի պայմաններում անհետացած զինծառայողներից 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը մահացել էր։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կարեն Շահնազարյանի և Աղասի Հովհաննիսյանի հետ։

Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։ Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին հաջողվեց տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Նրանցից մեկի կյանքը, ցավոք, չհաջողվեց փրկել։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250