Այլ

ԱՄՆ Ալաբամա նահանգում տորնադոյից 5 մարդ է մահացել

Unknown 215 դիտում
ԱՄՆ Ալաբամա նահանգում տորնադոյից 5 մարդ է մահացել

ԱՄՆ Ալաբամա նահանգում տորնադոյից 5 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ նահանգի ավելի քան 20 000 բնակիչ մնացել է առանց էլեկտրամատակարարման: 

Բիրմինգեմ նահանգի ամենախոշոր քաղաքում շուրջ 50 շինություն է փլուզվել:

Տեղական իշխանություններն ու էլեկտրաէներգիայի մատակարարմամբ զբաղվող ծառայությունները շարունակում են հասցված վնասի գնահատման աշխատանքները: Ավելի վաղ ԱՄՆ Օդերևութաբանական ազգային ծառայությունը նախազգուշացրել էր Ալաբամայում, Միսսիսիպիում և Թեննեսսիում սպասվող տորնադոյի վտանգավորության մասին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250