Պատահարներ

Երևանում գիշերը գաղտագողի հերթական ծառերի սպանդն են իրականացրել. Shamshyan. com

WRed 1 րոպե 734 դիտում
Երևանում գիշերը գաղտագողի հերթական ծառերի սպանդն են իրականացրել. Shamshyan. com

Այսօր բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի բնակիչներից, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում, որ գիշերն անհայտ անձինք ծառերի սպանդ են իրականացրել նշված փողոցում։ 

 

Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը, ծառասպանները քոքից կտրել են 4 հաստաբուն առողջ ծառեր և միայն բնակիչների աղմուկից հետո են գող կատվի նման ճողոպրել։ Բնության նկատմամբ կատարված այս վանդալիզմի հեղինակներին, մնում է, ոստիկանության Մաշտոցի բաժնի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները հայտնաբերեն և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն, հակառակ դեպքում, ինչպես նշում էին բնակիչները, կստացվի, որ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանի ղեկավարությունը «ուղտի ականջում քնած են»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250