Պատահարներ

Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է

WRed 1 րոպե 1,157 դիտում
Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է

Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 9-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04:30-ի սահմաններում Էջմածին քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի  17-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է գառների հոտի մեջ:

 

Shamshyan.com-ի hաղորդմամբ, գառներից  31-ը սատկել են ,  7-ը՝ վնասվածքներ են ստացել:

 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ոստիկանությունը պարզում է  սատկած գառների տերերի ինքնությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250