Քաղաքականություն

Իսպանիայի վարչապետը հայտարարել է՝ 100 օր անց բնակչության 70 տոկոսը պատվաստված կլինի

Unknown 139 դիտում
Իսպանիայի վարչապետը հայտարարել է՝ 100 օր անց բնակչության 70 տոկոսը պատվաստված կլինի

Իսպանիայում 100 օր անց բնակչության 70 տոկոսը պատվաստված կլինի նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 10-ին հայտնել է Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը:

 

«Մեզ կորոնավիրուսի դեմ հավաքական իմունիտետից բաժանում է 100 օրը: Այսօր մենք համավարակի նոր փուլում ենք: Պատվաստման շնորհիվ կսկսենք հաղթահարել այս աղետը, որը վատագույնն էր մարդկության պատմության վերջին 100 տարիների ընթացքում»,- ասել է Իսպանիայի վարչապետը:

 

Իսպանիայում պատվաստումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 27-ից:

Ընդհանուր առմամբ երկրում վարակվել է 3.5 մլն մարդ, մահացել է շուրջ 78.8 հազարը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250