Քաղաքականություն

Վարչապետի խոսնակը չի մեկնաբանում ՊԵԿ նախագահնի պաշտոնանկության լուրերը

Unknown 1 րոպե 168 դիտում
Վարչապետի խոսնակը չի մեկնաբանում ՊԵԿ նախագահնի պաշտոնանկության լուրերը

Չեմ կարող մեկնաբանել այս պահին այս լուրը. արձագանքում են խոսնակները
Մամուլում երեկվանից տեղեկություններ են պտտվում այն մասին, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

 

ArmDaily.am-ի հետ զրույցում ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն ասել է. «Մենք երեկ դրա մասին ինչ հնարավոր էր ասել եմ՝ ավելացնելու բան չունեմ։ Դա պաշտոնական տեղեկատվություն է, երբ որ կլինի պաշտոնապես նման լուր՝ մենք էլ բնականաբար դրա մասին կտեղեկացնենք կայքէջով»։

 

ՊԵԿ խոսնակը նշեց, որ ՊԵԿ նախագահն այս պահին աշխատավայրում է ու կատարում է իր աշխատանքային պարտականությունները։

ArmDaily.am-ի հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ այդ մասին տեղեկատվություն չունի։
«Չեմ կարող մեկնաբանել այս պահին այս լուրը»,-ասել է խոսնակը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250