Պատահարներ

Դանակահարության հետևանքով մահացել են «Հայկական բարեգործական ընդհանուր միության» 2 կանայք

Unknown
Դանակահարության հետևանքով մահացել են «Հայկական բարեգործական ընդհանուր միության» 2 կանայք

«Հայկական բարեգործական ընդհանուր միության» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Սեպտեմբեր 17-ին՝ Նիդերլանդներում դաժան հանցագործություն է տեղի ունեցել.  դանակահարության հետևանքով մահացել են միության երկու կանայք: Այս մասին հայտնում է «Հայկական բարեգործական ընդհանուր միության» ֆեյսբուքյան էջը:

«Մենք կորցրինք մեր սիրելիներից երկուսին, ովքեր տարիներ շարունակ նվիրված ծառայել են ՀԲԸՄ-ին: Երկուսն էլ խորհրդի անդամներ են եղել: Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը կանանց կոմիտեի նախագահն էր, իսկ տիկին Ծնունդ Կարդանակեանը՝ կոմիտեի անդամը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին, հարազատներին և ՀԲԸՄ վարչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250