Պատահարներ

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին

Unknown
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թամանյան 8 շենքի բակում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը բնակվում էր նշված շենքի 4-րդ հարկում, և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչ հանգամանքներում է դին հայտնվել բակում։ 

Մինչ դեպքի վայրի զննոթյուն էր կատարում ՀԿԳ ավագ քննիչ Հ. Ասատրյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը կարճ ժամանակում հարևանների հետ զրույցի արդյունքում պարզեց մահացածի ինքնությունը, ով 45-ամյա Տ. Կ-ն էր։ Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Դեպքի վայրում հավաքված հարևաններն ասում էին, որ մահացածը աշխարհում հայտնի 100 քիմիկոս-գիտնականներից էր։  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250