Պատահարներ

200 մարդ է սպանվել․ Նիգերիա

WRed
200 մարդ է սպանվել․ Նիգերիա

Առնվազն 200 մարդ է սպանվել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զամֆարա նահանգի գյուղերում զինված ավազակների կողմից իրականացված հարձակումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել այս շաբաթ նրանց թաքստոցների վրա ռազմական օդային հարվածներից հետո։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Տեղաբնակներից մեկի խոսքով, որը կորցրել է կնոջն ու երեք երեխաներին, տասը գյուղից գյուղացիները հուղարկավորել են 154 հոգու: Բնակիչների տվյալներով՝ մահացել է առնվազն 200 մարդ:

Քուրֆա Դանյա գյուղի բնակիչ Բաբանդի Համիդուն պատմել է, որ գրոհայինները կրակում էին «ում տեսնում էին»: Նրա խոսքով՝  դիերի որոնումը շարունակվում է, քանի որ շատ մարդիկ անհայտ կորած են:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250