Պատահարներ

Խոշոր ավտովթար՝ մերկասառույցի պատճառով․ հայտնի փաստաբանը տեղափոխվել է հիվանդանոց

Unknown 1 րոպե 918 դիտում
Խոշոր ավտովթար՝ մերկասառույցի պատճառով․ հայտնի փաստաբանը տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 14-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը։


Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Կարեն Ափոյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։


Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ Ծովինար Կարապետյանը բժշկական օգնության նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։


 

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Ծ. Կարապետյանը ՀՀ փաստաբանների պալատի հայտնի փաստաբաններից է։

[c650e6d6b5c1969cbc4ffb7e1074a784.jpg]

[ada2b46539b3346bed028bc5d1241bf5.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250