Հասարակություն

Թուրքիան ծրագրում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը

Unknown 1 րոպե 320 դիտում
Թուրքիան ծրագրում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը

 Անկարան ծրագրում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ, գրում է «Hüriyyet» թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմում արտաքին քաղաքականության շուրջ անցկացված փակ քննարկումները:

 

Ավելի վաղ Թուրքիայի քաղավիացիայի վարչությունը հայտնել էր, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ: Թուրքիան Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու իրավունք է տվել հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը, Հայաստանի քաղավիացիան էլ նույն ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվություն է տվել թուրքական «Pegasus»–ին։

 

«Որպես առաջին քայլ որոշվեց բացել Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը։ Այնուհետև օրակարգում դրվելու է դեպի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես Վանը կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել հայերի համար։ Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ, ինչպիսիք են Կարսի մոտ գտնվող կամուրջը և շենքերը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առևտրային կապերը»,-գրում է թերթը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250