Պատահարներ

Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. հրշեջները մոտ երեք ժամ մարել են կրակը. ԱԻՆ

Lilit A. 1 րոպե 117 դիտում

Փետրվարի 5-ին, ժամը 14:57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 18։15-ին։ Այրվել է մոտ 33 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 120 եղևնի:

 

Տեսանյութը՝ vozni Թելեգրամ ալիքից

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250