Պատահարներ

Ծաղկաձորի ճոպանուղու դահուկուղում մահացած 12-ամյա տղան Գերմանիայի Դաշնության քաղաքացի էր. մանրամասներ

Lilit A. 1 րոպե 7,716 դիտում
Ծաղկաձորի ճոպանուղու դահուկուղում մահացած 12-ամյա տղան Գերմանիայի Դաշնության քաղաքացի էր. մանրամասներ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ  Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ժամը 15:40 –ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին  ահազանգ է   ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղի, որտեղ անչափահաս երեխան սահելիս վայր է ընկել և գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30–ի սահմաններում, Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի  12-ամյա Սմբատ Ֆ.-ն, ով հանգստանում էր Ծաղկաձոր քաղաքի  «Արարատ» հյուրանոցային համալիրում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու  1-ին կայանի դահուկուղով  դահուկներով սահելու ընթացքում կորցրել է կառավարումը, ապա դուրս եկել դահուկուղուց և  հարվածել ցանկապատի սյանը: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250