Պատահարներ

Ուկրաինայից Լեհաստան է տեղափոխվել ավելի քան 700 հազար մարդ

Gohar Vardanyan
Ուկրաինայից Լեհաստան է տեղափոխվել ավելի քան 700 հազար մարդ

Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների հետևանքով Լեհաստան տեղափոխված փախստականների թիվը գերազանցել է 700 հազարը։ Այս մասին այսօր թվիթերյան էջում հայտնել է երկրի սահմանապահ ծառայությունը։
 

«Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայից Լեհաստան է տեղափոխվել 706 հազար 300 մարդ»,- հայտնել են ծառայությունից։

 

Ինչպես այսօր հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Ուկրաինայից Լեհաստան են  գնում աշխարհի 170 երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես ընդգծել է Լեհաստանի ղեկավարը, բոլորին թույլատրվում է մուտք գործել Լեհաստան՝ անկախ քաղաքացիությունից և ներկայացված փաստաթղթերից։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250