Պատահարներ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում

Unknown
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում

Այսօր՝ մարտի  7-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 67-ամյա  Գրիշա Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի  55-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հարվածել քարերին և կողաշրջվել:  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Ղազարյանը տեղում մահացել է:  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250