Պատահարներ
Ուկրաինայի իշխանություններն անընդունելի են անվանել Ռուսաստանի առաջարկած հումանիտար միջանցքների բացման տարբերակը
Unknown
Ուկրաինայի իշխանություններն անընդունելի են անվանել Ռուսաստանի առաջարկած հումանիտար միջանցքների բացման տարբերակը։ «Մեր ժողովուրդը չի գնա Իվանկիից, Դայմերից, Վիշգորոդից [Կիևի մարզում], Կիևից Բելոռուս, որից հետո ինքնաթիռով թռչի Ռուսաստան»,- ասել է Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարել էր լռության ռեժիմ և բացում մարդասիրական միջանցքները: Այսպիսով՝ խաղաղ բնակիչները կարող են լքել Կիևը, Մարիուպոլը, Խարկովն ու Սումը։