Պատահարներ

Լուգանսկում հզոր պայթյուն է որոտացել

Unknown
Լուգանսկում հզոր պայթյուն է որոտացել

Լուգանսկի հարավ-արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել։ Ձայնը լսվել է քաղաքի բոլոր շրջաններում, զգացվել է ուժեղ պայթյունի ալիք, գրում է ՏԱՍՍ-ի գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ կարճ ժամանակ անց քաղաքում կտրուկ վատթարացել է բջջային կապի տեղական «Լուգաքոմ» օպերատորի աշխատանքը։ Հանգամանքները ճշտվում են։

 

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250