Խոշոր ավտովթար Արարատի մարզում. УАЗ-ը մոտ 600 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա 4 վիրավո, որոնցից մեկը էլցանցի տնօրեն է. Shamshyan. com
Մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Եղիշե Կարապետյանը, իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով, Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով վարորդ Ե. Կարապետյանն ու ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 35-ամյա Յուրա Սողոմոնյանը, 35-ամյա Գրիշա Մանուկյանը և 43-ամյա Գարեգին Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Յու. Սողոմոնյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի տնօրեն:
Մանրամասները՝ կայքում:
[fc056fceea058874758cbaae0728f3b4.jpg]
[456dd1812b2da17a7846a90006cab351.jpg]
[398f7df4019a0de875370671ad21fb94.jpg]
[55395cb64bb0710f4c68e0e3036054a6.jpg]
[2eceb24d33314db81d8bb2e32209b1f5.jpg]